Style.news.am-ը գրում է․

Ռումինացի երգիչ Թավի Պուստուն ընկել է գնացքի տակ ու մահացել ուղիղ եթերում, հայտնում է The Sun-ը։

29-ամյա փոփ երգիչը կնոջ հետ ընթացել է «Ford Fiesta» ավտոմեքենայով՝ իրեն նկարելով տեսախցիկով։ Տեսանյութում, որը հրապարակվել է Instgram-ում, երեւում է, թե ինչպես է արտիտսը ծխում մեքենայում ու երաժշտություն լսում։ Նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում է, երբ Պոիստուն հասկանում է, որ գնացքը կմխրճվի մեքենայի մեջ։

Ոստիկանությունը հայտնել է, որ երգիչը մահացել է, իսկ նրա 24-ամյա կինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նա այժմ հիվանդանոցում է գտնվում, բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Բախումից հետո հրշեջները զույգին դժվարությամբ են դուրս բերել տրանսպորտի մնացորդներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել