Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան խայտառակ վատ խաղ խաղաց ու պարտվեց Կիպրոսի չեմպիոնին: Հարցը պարտվելը չէ, այլ այն, որ մեր երկրի չեմպիոնը 90 րոպեի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեց հակառակորդի դարպասին, հարձակման գիծ «չկար», ամենալավը ստացվում էր հետփոխանցումը ու անդեմ խաղը: Չգիտեմ ինչ ասել, բայց այսպես շարունակել չի կարելի, չգիտեմ ինչ է անում մարզչական շտաբը, բայց ակնհայտ է, որ թիմը ֆիզիկապես մեղմ ասած պատրաստ չէ, ու լավ բան չեմ սպասում նույնիսկ եվրոպալիգայի խաղից: Ամենացավալին այն է, որ թիմի մեկնարկային կազմում գեթ մեկ հայազգի խաղացող չկար, իսկ մյուս ցավալի փաստն այն է, որ Արարատ Արմենիայի սեփականատերը միլիարդատեր, բարերար Սամվել Կարապետյանն է, ով իսկապես ուզում է լավ բան անել, բայց ուզելը քիչ է ու պետք է որ ավելի լուրջ վերաբերվի թիմին, եթե կուզեք` անձամբ զբաղվի թիմի ղեկավարման գործով: Սա չեմպիոնին բնորոշ խաղ չէր, ավելին` սա խայտառակություն էր:
Հաջողություն Ալաշկերտին, Նոային ու Շիրակին, նորմալ խաղ խաղացեք տղեք ջան, ուրախացրեք մեզ ու բարձր պահեք մեր երկրի պատիվը, կարևորը տղամարդավարի խաղ խաղացեք, պայքարեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել