Տրանսպորտի գնի բարձրացումը ըստ էության այլ նպատակ ունի: Պետք է հասկանալ ու տեսնել Լուսնի հակառակ կողմը, այսինքն, թե իրականում ինչ է թաքնված այս թանկացման շողքի տակ: Բոլորս էլ գիտենք, որ կան ապրանքատեսակներ կամ ծառայություններ, որոնց բարձրացումը ուղղակիորեն բերում է գրեթե բոլորր ապրանքների ու ծառայությունների գնի բարձրացմանը: Ոչ ոք հաստատ քաղաքական պայքար չի սկսի մուշտակի գնի 50 տոկոս թանկացման համար ու թռուցիկ չի բաժանի, բայց այնպիսի կարևոր ծառայություն, ինչպիսին համարվում է տրանսպորտը, առանձնանում է առաձգականությամբ: Անգամ 10 տոկոս թանկացումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնի ավելացմանը: Այսօր արդեն նկատելի են հացամթերքների 30, 40, 50 դրամով թանկացումներ: Արդյունքում ինչ է ստացվում, եթե պայքարի արդյունքում հասնենք նրան, որ քաղաքապետը չեղյալ համարի իր որոշումը և ուղևորափոխադրումները շարունակվեն մատուցվել նախկին արժեքով, այնուհանդերձ հացամթերքի բարձրացված գինը չի փոխվի, կմնա նույնը: Իսկ եթե հացը թանկանում է, ապա թանկանում է ամեն ինչ, թանկանում է հենց կյանքը; Միգուցե տրանսպորտի շուրջ մտածված է բարձրացված այս աղմուկը՝ որպեսզի քողարկվեն առավել կարևոր թանկացումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել