Սերժ Սարգսյան․ «Ձեզ համար տարօրինակ չի՞, որ ադրբեջանցիները չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ։ Ինչո՞ւ չօգտագործեցին․ նրանք ունեն բազմաթիվ ինքնաթիռներ։ Չօգտագործեցին, որովհետև այդ ինքնաթիռները հենց փորձում էին մոտենալ սահմանին, իսկ ինքնաթիռում դա տեսանելի է, նրանք արդեն գտնվում էին Ս-300-ի թիրախում։»
Ստեղ բացատրության կարիք կա։
Ցանկացած ժամանակակից ինքնաթիռում կա ռադարի աշխատանքի մասին օդաչուին նախազգուշացնող համակարգ։ Սու-25-ում օրինակ այդ համակարգը կոչվում է «ՍՊՕ-15 Բերյոզա» (станция предупреждения об облучении)։
Երբ զենիթային համակարգի ռադարը աշխատում է, այն ռադիոալիքներ է արձակում, որոնց անդրադարձից էլ կարողանում է հայտնաբերել ու տեղորոշել ինքնաթիռը։ Բայց ինքնաթիռ նախագծողներն էլ հիմար չեն - «Բերյոզայի» նման սարքերը հայտնաբերում են ռադարից արձակված ալիքները ու ձայնային կամ լուսաձայնային ազդանշանով զգուշացնում օդաչուին, որ ինքնաթիռը հայտնաբերվել է։ Հենց սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ ասում է․ «ինքնաթիռում դա տեսանելի է»։
Կից տեսանյութում ադրբեջանական 4 Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ են՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ «փորձում են մոտենալ սահմանին»։ Ինչ-որ մի պահի այդ ինքնաթիռների օդաչուական խցիկում միացել է «Բերյոզայի» ազդանշանը։ Այդ պահից ադրբեջանցի օդաչուները կամ պիտի շարունակեին գրոհը՝ ոչնչացվելու շատ մեծ շանսով, կամ դուրս գային մարտից։ Նրանք ընտրել են երկրորդն ու ադրբեջանական ռազմական ինքնաթիռների մասնակցությունն Ապրիլյանին ավարտվել է այսպիսի «սահմանին մոտենալու փորձերով»։
Շնորհակալություն ուշադրության համար։