Panorama.am-ը գրում է․

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը: Այս մասին գրում է Jnews կայքը։ Համապատասխան NOTAM-ին (Notice to Airme՝ ծանուցում օդային նավիգացիոն տեղեկատվության հավաքագրման մեջ AIP-ի փոփոխության վերաբերյալ) տարածվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից:

«Միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է և ուժի մեջ է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը», – ասված է Քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:

Մարտ ամսից ի վեր, Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաթռիչքները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու են ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Այնուհետև այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ` մինչև հոկտեմբերի 1-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել