Օգոստոսի 8-ից ես սկսում եմ Free Car ապրելակերպ։ Ընկերներ, ժամանակին ազատ մեքենա հասկացությունը ընդամնեը սովորական ապրելակերպ էր։ Մարդիկ իրար տեղ էին հասցնում առանց որևէ ակցիայի կամ կոնկրետ նպատակի։ Անում էին այդպես, քանի որ մարդիկ բարի էին, սիրում էին իրար և օգնում։ Ինչպես գիտենք փորձություններն ու դժվարությունները միավորում են մարդկանց, արդեն իմացանք, որ դժվարությունները նաև վերադարձնում են հին ու բարի ավանդույթները։ Եկեք միշտ ապրենք այնպես, ինչպես ապրեցինք այս մի քանի օրերի ընթացքում, եկեք մշտապես օգնենք ու ձեռք մեկնենք իրար։ Այսպես մենք կդառնանք կուռ ու ամուր ազգ, մենք կլինենք հաղթանակած բոլոր առումներով։ Հակառակորդը մեզանից ավելի կսարսափի, քանի որ մենք, հայ ազգը, մեկ բուռ ենք, մեկ միասնություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4516027877121?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել