Կցկտուր հետևել եմ իմ շատ սիրելի Բլեյանին « թոշակի ճանապարհելու» շուրջ խոսակցություններին ու հերթական անգամ հիասթափված եմ, որ կարելի է այդքան մակերեսային լինել մի հարցում, որը ոչ միայն վերաբերվում է իր աշխատանքին անսահման նվիրված, անդադար արարող մարդուն, այլև երեխաներին, որոնք հեռվից վազում են, որ գրկեն իրենց տնօրենին։

Ինչ դժվար է ձեզ համար ստեղծելը և ինչ հեշտ խլելը թաքնվելով օրենքի շղարղի տակ... մինչդեռ կան դեպքեր, երբ կարելի է չշտապել ու գալ այնպիսի լուծման, որից մարդուն տարիքի համար իր ապրելու իմաստից զրկելու փորձը «գնդակահարության պատի տակ» կանգնեցնելու չէր նմանվի...

Հավատացեք կան անփոխարինելի մարդիկ...ճիշտ է դա, ձեզ չի վերաբերվում, բայց կան...

Կա մի կրթահամալիր , որտեղ այնպես է ստացվել, որ բազմաթիվ, խոչընդոտներ հաղթահարվելով ստեղծվել է մի մեծ ու հաշտ ընտանիք։ Էդ մթնոլորտի հիմնական պատճառն այն է, որ ոչ մի երեխա երբեք չի վրիպել Բլեյանի աչքից, որ ինքը կարողացել է իր շուրջը հավաքել մանկավարժներ, որոնք այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ կունենան անհատական մոտեցում։ Բոլորս մեծանում ենք, ինքը մնում է երեխայի հետ երեխա, պատանու հետ պատանի, համ ընկեր, համ ուսուցիչ։

Առաջին անգամ Սեբաստացիների մոտ հյուր լինելուց հետո դեռ չի պատահել, որ գամ Հայաստան և չգնամ կրթահամալրի ուրախ ու հանդարտ շունչը զգալու ու կամ ինչ֊որ բան չմտածենք էրեխեքի համար ։

Ակնհայտ է, որ կա լուծում, միայն ցանկություն է պետք...

Բայց չէ... տպավորություն է, որ օրենքի մասին հիշում եք միայն երբ ձեր առջև նվիրյալներ են, իսկ այ կոռումպացված դատավորները դեռ շարունակում են վայելել իրենց լափը...

Ես ամբողջ սրտով Բլեյանի հետ եմ և դեռ էլի շատ ասելիք ունեմ, բայց ձեզ հետ գլուխ դնելու հավես չունեմ...

Չի կարելի խանգարել աշխատող մարդուն... հերիք ա նվիրված մարդկանց հաշվին անաչառ երևաք...

Մեկ֊մեկ նամակ գրելու տեղը, սովորեք լսել ու տեսնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել