Ինչպես և կանխատեսել էինք, մեր երկրում ժողովրդական պայքարը առանց քաղաքական լիդերների, միանշանակ, պսակվում է հաղթանակով: Քսան տարի շարունակ իրական ազատության համար մղվող պայքարը սահմանափակումների և շրջանակների մեջ են վերցնում այսպես կոչված «նույնաճամբար խամաճիկները», որոնք կծու ճառերով խաղում են ժողովրդի մտածողության ամենանվիրական թելերի հետ և արդյունքում թողնելով իրենց «հոտը», վերածվում քաղաքական դիակի: Իսկ նրանց հետևորդները միանում ինչ-որ կիսահաստատված կառույցի կիսաշահադիական պայքարին և սպանում իրենց հաղթանակի պոտենցիալը:
Այն ինչ կատարվում է վերջին օրերին մայրաքաղաքում նմանվում է Չարենցի «Պատգամին», և կարծես թե վերջապես մենք կարողացանք հասկանալ, որ իրական հաղթանակ և հաջողություն կերտելու համար ոչ թե պետք է շարժվել քաղաքան լիդերի հետևից, այլ պետք է ինքներս դառնանք սեփական գաղափարի լիդերներ և փողոցում հանդիպելով մյուս մեզ պես լիդերների, սիրով և համերաշխությամբ կերտեք ապագա: Եվ վստահ եղեք, իշխանությունները արդեն արտաթորանքի եզրին են. նրանք տեսնում են ինչ է կատարվում, նրանք հասկանում են, որ հայ երիտասարդը գտել է հաղթանակի հասնելու ճիշտ մոդելը: Եվ չզարմանաք հանկարծ, որ մոտ ժամանակներս նույն այս հաղթանակած երիտասարդները կոտրեն այն խուժանի գլուխը, որը արդեն տասնամյակներ շարունակ կեղեքում ու բռբաբարում է մեր հանրապետությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/601922756519383
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել