Ինչպես հայերը, այնպես էլ վրացիները մեծ հարգանք ունեն իրենց ծնողների, մեծերի նկատմամբ: Իոսիֆ Ջուգաշվիլին, ով ծնվել և մեծացել է վրաստանում, միշտ հարգանք է ունեցել մոր նկատմամբ: Դժվարությունը միայն մեկն էր. հայրը միշտ խմում էր և այդ պատճառով հարգանք չէր վայելում երեխաների կողմից: Վիսսարիոն Ջուգաշվիլին հարբեցողությամբ էր զբաղվում և խմիչքի համար թողեց կնոջը և երեխային: Ստալինի հայրը մահացել է ոչ սթափ վիճակում կռվի ժամանակ:
Ապագա ղեկավարին դաստիարակել է մայրը:
Մայրը Իոսիֆի համար ամեն ինչ էր
Եկատերինա Գեորգևնա Գելադզեն 17 տարեկանում ամուսնացել է կոշկակար Ջուգաշվիլիի հետ: Իսոֆիը նրանց երրորդ երեխան էր: Նախորդ երկուսը մահացել էին վաղ տարիում: Մայրը մեծ ուշադրություն էր դարձնում երեխային: Ընտանիքի մոտ բարեկամների մեկի խոսքով մայրը Սոսոյին ամեն ինչ տվել է դեռ մանկուց, շրջապատել է մեծ սրով և հոգատարությամբ: Կինը իրեն չէր խնայում, աշխատում էր օր ու գիշեր, որպեսզի երեխան ոչ մի բանի պակաս չունենա:
Կյանքի ճանապարհը
Եկատերինան մանուկ հասակում կարողացել էր տնային կրթություն ստանալ և այդ գիտելիքը փոխանցել է որդուն: Կինը շատ էր ցանկանում, որ իր միակ որդին քահա դառնա: Դա այդ ժամանակ այն մասնագիտություննից մեկն էր, որը թույլ կտար մարդամեջ հայտնվել: Այս մասին մի շարք հիշատակումներ կան փաստաթղթերի մեջ:
Մոսկվայի ճեմարանի ուսուցիչ Մ.Խ. Տրոֆիմչուկը հիշում է ՝ 1943 թվականին Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ստալինի հանդիպումը: Երբ Երբ ապագա պատրարք Սերգեյը, առաջնորդի հետ զրույցում դժգոհեց քահանաների կադրերի պակասից, Ստալինը, հարցրեց. «Ինչո՞ւ կադրեր չունեք»: Հանդիպման ներկաները լարվեցին: Բոլորը, ներառյալ Ստալինը, քաջատեղյակ էին, որ ստալինյան բռնաճնշումների հետևանքով հազարավոր քահանաներ են զոհվել: Եթե Սերգեյը ճշմարտությունը ասեր, ապա Ստալինը դժվար թե պահեր իր գոհունակ տրամադրությունը ...
Սերգեյը խորամանկեց: Վերջինս պատասխանեց թե ամեն ինչ էլ պատահում է: Օրինակ՝ կարող է մարդ սովորել, որպեսզի քահանա դառնա, բայց վերջում այլ մասնագիտություն է ընտրում: Այդ ժամանակ Ստալինի աչքերը արտասուքով լցվեցին և ինքը հիշատակեց, որ իր մայրը նույնպես ցանկանում էր, որ որդին քահանա դառնա:
Ըստ որոշ վկաների, նույնիսկ այն ժամանակ, երբ Վիսսարիոն Ջուգաաշվիլին չէր լքել իր ընտանիքը, նա պնդում էր, որ Սոսոն ժառանգի իր արհեստը: «Ուզում ես, որ իմ որդին դառնա քահանա»: Նա զայրացած հարցնում էր կնոջը: Իոսեֆի մայրը կարողանում էր պաշտպանել որդու մեծ ապագան: