BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել 1990-ականների սկզբին և 1980-ականների վերջին հայկական ուժերի կողմից գործած մի քանի լուրջ հանցանքների համար, Փաշինյանը փոխարեն հստակ ներակայցներ Ադրբեջանի այդ տարեթվերի կատարած վայրագությունները հայերի նկատմամբ, ինչն էլ պատճառ հանդիսացավ լայնամասշտաբ պատերազմի, մասնավորապես պատասխանել է.

«Ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է: Այդ պատճառով մենք ասում ենք՝ եկեք հրաժարվենք հակամարտության ռազմական կարգավորումից, եւ ցանկացած խաղաղություն դա փոխզիջում է, եւ Հայաստանը միշտ պատրաստ է փոխզիջման...

Հաղորդավարի՝ հստակեցնեղ հարցին, թե, այնուամենայնիվ, արդյոք այժմ Հայաստանը պատրա՞ստ է ներողություն խնդրել, Փաշինյանի պատասխանը՝

«ՄԻԵԴ-ն ունի ադրբեջանցիների վայրագությունների կատալոգը: Այստեղ հարկ է հիշել Սումգայիթի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 90-ականների վերջին, երբ Ադրբեջանի կառավարությունը նախաձեռնեց հայերի ջարդերը Սումգայիթում և Բաքվում»...

Եվ այսպիսի կցկտուր պատասխան տալիս է Հայաստանն ու Արցախը բանակցային սեղանին ներկայացնող անձը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել