Միայնակ երիտասարդի նամակը, որը մտածելու տեղիք է տալիս
«Այսօր ես հանդիպեցի աղջկա, ում սիրում էի մի քանի տարի առաջ: Նա հղի է, ունի ամուսին: Տեսնելիս մենք բարևեցինք, իսկ ավելի ուշ խոսեցինք հեռախոսով: Երբ մենք խոսում էինք, ես ցնցվում էի այնպես, ինչպես նախկինում երբեք: Արցունքներս հոսում էին, ոչ մի կերպ չէի կարողանում հանգստանալ:
Մենք բաժանվելու որոշում էինք կայացրել 5 տարի առաջ: Այդ ժամանակ մենք արդեն 4,5 տարի հանդիպում էինք:
Մենք ողջ ժամանակը մեզ էինք տրամադրում: Մենք չէինք հոգնում միմյանցից, կարող էինք միասին լինել 8-ից 12 ու անգամ 24 ժամ մի քանի օրվա ընթացքում:
Մենք ուտում էինք, քայլում, մարզվում, քնում, ֆիլմեր նայում, զրուցում, հյուր էինք գնում: Մենք կես խոսքից միմյանց հասկանում էինք:
Մենք իրար ներում էինք ու լացում, երբ մեկս մյուսին կասկածում էր:
Բայց ինչ էլ որ լիներ, առանց մեկս մյուսի ոչ մի օր չէինք կարողանում ապրել: Մենք ապրում էինք մեր աշխարհում, իսկ մեծ աշխարհին նայում էինք կարծես կողքից: Մենք չէինք կարող պատկերացնել, թե ինչպես կարող է մեկին սիրել, իսկ մյուսին թույլ տալ քեզ սիրել: Ինչպե՞ս կարելի է դավաճանել ու մտածել այլ կողակիցների մասին: Մենք չէինք հավատում նման բաների:
Ու 4,5 տարի հետո մեզ թվաց, թե մենք այլևս նախկինը չենք, ինչ պետք է լինեինք իդեալում, մենք կորցրել ենք կիրքն ու մեր զգացմունքները մարել են: Մենք մտածում էինք, որ աշխարհում շատ մարդ կա ու դժվար չի լինի գտնել մեր կեսին: Մենք մեզ համարում էինք երիտասարդ, հեռանկարային ու գեղեցիկ:
Անցավ 5 տարի: Եթե ինչ-որ մեկն ինձ 15 տարի առաջ ասեր, որ կյանքս լինելու է այնպիսին, ինչպիսին ես հիմա տեսնում եմ, ես չէի հավատա:
Եթե ինձ երբևէ ասեին, որ աղջիկներն ու տղաները միայնակ կլինեն, դժբախտ ու ոչ ոքի համար կարևոր չեն լինի, ես պարզապես կծիծաղեի նրանց վրա: Իսկ շատերի մոտ հենց այդպես է:
Իմ շրջապատում անհաջողակներ չկան: Նրանք 22-35 տարեկան են, իսկ զարմանալին այն է, որ նրանց մեծ մասն ամուսնացած չէ, իսկ ամենասարսափելին այն է, որ նրանք պատրաստ են այդպիսին մնալ մինչև իրենց կյանքի վերջը:
Ինչո՞ւ է աշխարհում շատ միայնակ մարդկանց թիվը:
Ես 36 տարեկան եմ, շատ բան գիտեմ, թե ինչպես գումար վաստակել, ինչպես ճանաչում ձեռք բերել ու հարգանք, ինչպես ծիծաղեցնել մարդկանց: Ես շատ բան եմ սովորել, սակայն ես չգիտեմ՝ ինչ է հարկավոր անել սիրելու համար:
Դա զգացում է, որը չի կարելի արտադրել, հարմարեցնել: Ես հավատում եմ, որ դա Աստծո շնորհն է:
Եթե դուք կարծում եք, թե սիրում եք մեկի, իսկ ձեզ ևս ինչ-որ մեկն է գրավում, ուրեմն դա սեր չէ:
Եթե ձեր սիրած մարդը ձեր կողքին է, չհամարձակվե՛ ք նրանից բաժանվել: Մի՛ շռայլեք ձեր երջանկությունը, հետո կզղջաք: