Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս օրվա կապակցությամբ և նշել, որ սա երկար տարիների ընթացքում եղած առաջին հաղթանակներից է, որը համակարգի կամ որևիցե մեկի դեմ չէ ուղված, այլ սոցիալական բարեփոխումների և բարեկեցիկ կյանք ունենալու համար է տեղի ունեցել: Մասնավորապես ուզում եմ նշել, որ երիտաասարդների ակտիվ մասնակցությունը այս ամենում, ինքս սկեպտիկորեն էի մոտենում մինչ այսօր և անհույս կորած համարում մեր հասարակության անկեղծ պայքարելու ցանկությունը, ինչպես իմ ֆեյսբուքյան շատ ընկերներ` ես նույնպես համամիտ եմ, որ պետք է այս օրը կարմիր օղակի մեջ վերցնել
Հետագա քայլեր կապված տրանսպորտի հետ`
1. Պետք է հասնել այն բանին, որ գծատեր հասկացողությունը վերանա, տրանսպորտը դառնա պետական և տոմսային համակարգ մտնի, հստակ տոմսերով մուտք ու ելք ապահովվի տրանսպորտում: Ինչը հնարավորություն կտա բոլորիս թե բյուջեն լցնել և թե հստակ վիճակագրություն ունենալ: Այդ ամենի արդյունքում կունենանք նաև համընդանուր տրանսպորտային մշտականներ` մետրոյի և ավտոբուսների համար, որը իր հերթին թույլ կտա բարեփոխումներ անել նաև մետրոպոլիտենի ինստիտուտում:
2. Հստակ չվացուցակներ լինեն, որոնց մենք նույնպես կաջակցենք ու կօգնենք, կհետևենք, որ հստակ աշխատեն, երբ 3-5 րոպեն մեկ կգան ավտոբուսները, կկայանեն իրենց համար նախատեսված ճիշտ վայրում:
3. Բոլորս բարձրանալով քաղաքային տրանսպորտ` հետևենք մաքրությանը, մեջը հնչող երաժշտությանը, հարկ եղած դեպքում խնդրել, որ փոխեն այն կամ գրանցել համարները հետագայում այդ հարցը բարձրացնելու նպատակով:
4. Տեսնելով, որ լեփ լեցուն է, չնստել ինչքան էլ որ շտապում ենք, այդ հարցում մեզ կարող է օգնել 5-րդ կետը:
5. Carpool - freecar.am հիասքանչ նախաձեռնություն, որը պետք է շարունակական լինի և չմարի ոչ մի դեպքում, կանգառից մի քիչ այն կողմ կլինեն կանգնած մեքենաներ այսինքն մենք, ովքեր այդ պահին ազատ ենք և պատրաստ շարժվելու որևէ ուղությամբ, կամ կայքի(մոբայլի) միջոցով կպայմանավորվենք և կհասնենք մեր իսկ ուզած տեղը ժամանակին:
6. Հետևել, որ վարորդը չծխի մեքենայում
Միայն այս ամենի կայացման արդյունքում պետք է վերանայել կրկին տրանսպորտի գինը և ինչու չէ թանկացնել այն:
Դեպի բարեկեցիկ ապագա - շնորհավոր բոլորիս հուլիսի 25-ը ՈՒՌԱ ՏՈՎԱՐԻՇԻ, ՈՒՌԱ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vadz3d/posts/753923174633958
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել