19-ամյա Իզի Քոուլը՝ Ուելսից, կիսվել է իր ոչ սովորական պատմությամբ: Աղջկա մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը երկար ժամանակ ծնողները չէին նկատել: 

Ինչպես պարզվեց, դեռևս 3 տարեկանում Իզին հրաժարվել էր մանկական և տան ուտելիքներից, որը իր մայրիկն էր պատրաստում: Աղջիկը ոչինչ չէր ուտում, լացում էր, իսկ ծնողները ստիպում էին, որ ուտի: 

Բժիկների խորհուրդը նույնպես չօգնեց: Սկզբում բոլորը կարծում էին, որ Իզիի մոտ ուղղակի տարօրինակություններ են, չէ՞ որ նա մի քանի բան ուտում էր՝ չիփս և հաց: Դպրոց հաճախելու ժամանակ նոր խնդիրներ առաջացան: Նա այլ երեխաների հետ ոչինչ չէր կարողանում ուտել: 

- Դա սկսեց ազդել իմ սոցիալական հարաբերությունների վրա: Ես այն տարիքում էր, երբ պետք է ընկերներ ձեռք բերեի, բայց հասկանում էի, որ նրանց հետ չեմ կարողանում շփվել: 

Մայրը շատ էր անհանգստացած աղջկա հոգեկան առողջությամբ, այդ պատճառով էլ տարբեր մասնագետների մոտ էր տանում: Նույնիսկ դեռահասության շրջանում ոչինչ չփոխվեց. Իզին իրեն վատ էր զգում ցանկացած ուտելիք տեսնելիս: Նրա մոտ առաջացավ փսխելու սովորություն:

 

2015 թվականին աղջկա մայրը դիմեց թերապևտի, ով աշխատում էր նման հիվանդների հետ։ Հիպոթերապիայի այցերը աղջկան օգնեցին պայքարել այդ խանգարման դեմ: 

- Ինձ միակ մարդն էի զգում աշխարհում, ով ոչինչ չէր կարողանում ուտել, և դրա պատճառով առողջական խնդիրներ ուներ: Բժշկի մոտ առաջին այցելությունից հետո արդեն առաջընթաց էի նկատում: Փողոցում կանգնած՝ արքայախնձոր էի ուտում և միևնույն ժամանակ լացում էի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել