Հարգելի պարոն վարչապետ,

Նախ, կոռուպցիան կարծես ներկայացվում է որպես անմիջական նյութական շահի հետապնդմամբ ապօրինի գործարք։ Սակայն, կոռուպցիան անձնական շահով պայմանավորված պաշտոնյայի կամ դրանց մի խմբի կողմից լիազորությունների չարաշահումն է՝ անկախ դրա արդյունքների նյութականացումից։

Չէի ցանկանա, բայց ստիպված եմ անդրադառնալ իմ պաշտոնանկությանը՝ ենթադրաբար դրա պատճառներից մեկին։ Համոզված եմ, որ դուք տեղյակ չէք դրա պատճառներից, պարզապես «քավորություն» եք արել՝ անուղղակի ցուցաբերելով հովանավորչություն։

Կառավարության ամբողջական կոռումպացվածության մասին չեմ պնդում (ղալաթ չեմ անում ), սակայն պնդում եմ դրա անդամներից մի քանիսի կոռումպացվածության մասին։ Կներկայացնեմ մի քանի փաստ՝ վերլուծությունը թողնելով Ձեզ։ Եթե չի ստացվի՝ դիմեք՝ կօգնեմ։

Փաստ N1․ Հանձնարարեք, որպեսզի փոխվարչապետերը և Ձեր աշխատակազմի ղեկավարը Ձեզ ներկայացնեն 27 փետրվարի 2019թ․-ի իմ կողմից հղված էլեկտրոնային նամակը՝ օրենքի խախտմամբ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, և պահանջեք ներկայացնեն իրենց կողմից հարցի լուծման վերաբերյալ ձեռք առնված միջոցներին։

Փաստ N2. Նորից դիտեք 28 փետրվարի 2019․-ի կառավարության նիստի ձայնագրությունը՝ ուշադրություն դարձնելով 7-րդ հարցի քննարկմանը։

https://youtu.be/BiRaOCcWF98

Փատ N3. Եվ վերջապես, ժամանակ հատկացրեք և ծանոթացեք ՎԴ/4680/05/19 վարչական գործի քննության փաստաթղթերին և կայացված որոշմանը։
http://www.datalex.am/

Փաստ N4. Այս ամենից հետո նաև օրենքի կոպիտ խախտումով Ձեր կողմից կայացվեց իմ ազատման որոշումը։

Հարգանքով՝
Հայկ Այվազյան

Հ․Գ․ Բայցևայնպես, կխնդրեմ այս դիսկուրսը «ղալաթի» մակարդակի չիջեցնել՝ մեզ էլ հնարավորություն տալով խուսափել դասական ճանապարհով արձագանքելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել