1in.am-ը գրում է.
«Լիոն»-ի դեմ ընկերական հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նոր մարտավարություն է փորձակել:
Իտալացի մասնագետը փոխել է որոշ ֆուտբոլիստների գծերը: Մասնավորապես, Անչելոտին փորձել է Ռոնալդուին տեղափոխել կենտրոնական հարձակվողի գիծ, սակայն պորտուգալացի հարձակվողը չի արդարացրել իրեն և փոխարինվել է:
Անչելոտին փոխել է նաև Անխել Դի Մարիայի, Մեսութ Օզիլի, Իսկոյի և Կարիմ Բենզեմայի դիրքերը` խաղադաշտում:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_201776.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել