Hraparak.am-ը գրում է․

«Ոլորտները գալիս են և բյուջեից ակնկալում են էս, էս, էս կարգի աջակցություն: Ես հիշում եմ 1.5-տարի առաջվա քննարկումը, երբ որ մենք փորձում էինք ասել, որ բյուջեն մեր բոլորիս գրպանն է, պետք չի ամեն ինչ անել, որ մի կոպեկ պակաս բյուջե վճարվի, հիմա եկել եք, ասում եք՝ բյուջեից էս տվեք, էս տվեք, բայց երբ խոսքը գնում է, թե բյուջեին ինչքանով եք պարտաճանաչ վճարում, էն ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար շրջանակները հանդիպումներից դուրս են գալիս և ասում են, որ դժգոհ են: Լավ է, որ դժգոհ եք, քանի որ մենք պետք է մեր վարքագծի մասին մտածենք»,-այսօր կառավարության նիստում ծավալված քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապա սկսեց զայրանալ այդ նուն գործարարների վրա։ 

«Ի՞նչ է նշանակում, որ ՀԴՄ պետք է չխփել: Էն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում ենք, մենք էլ ենք տանում, հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է, հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է»,-ասաց Փաշինյանն ու կրկնեց իր այն միտքը, որ ՀԴՄ չխփելը զինվորի հաց գողանալ է։

Ըստ նրա՝ երբ խոսում ենք հարկային պատասխանատվությունը բարձրացնելու մասին, բոլորն ասում են, թե մենք չենք կարող դա անել, ոչ ոք չի ասում, որ մեր պետական ու ազգային ամբիցիաները, որպեսզի կարողանանք բավարարել, բոլորս պետք է ավելի շատ աշխատենք: 

«Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել, ոչ մեկը չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևան քաղաքի կենտրոնում գույքահարկը քանի կոպեկ է, ոչ մեկը չի ասում, որ եկեք արձանագրենք՝ ՀՀ-ում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև այդ փախե-փախե տրամաբանության մեջ է եղել»,-ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել