Այս զույգերի համար արտաքինը ոչ մի նշանակություն չունի, նրանց համար կարևորը սերն է: Նրանց համար միևնույնն է, թե ինչ կասեն շրջապատի մարդիկ:
Հսկան ու մատնաչափիկը
Էլ Թմաինը ծնվել է Նյու Ջերսիում 1912 թվականին: Նա մեծանում ու մեծանում էր այնքան, մինչև հասավ 256 սմ-ի: Էլը բավականին փխրուն երիտասարդ էր և ինքն իրեն համարում էր աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը:
Անորեքսիայով տառապող աղջիկ և ճարպակալած տղամարդ
Այս զույգը հանդիպել է հիվանդանոցում, քանի որ երկուսն էլ առողջական խնդիրներ ունեին: Լիզի Էլսբուրգը, ով տառապում էր բուլեմիայից, կշռում էր 40 կգ: Կինը ծանոթացավ 190 կգ քաշ ունեցող Քրիս Գլասգոյի հետ, ով օրական 5 անգամ արագ սնունդ էր ուտում:
134 սմ-ն ընդդեմ 201 սմ-ի
Անտոն Քրաֆթի մոտ թզուկություն է, իսկ նա հայտարարում է, որ ինքը աշխարհի ամենաուժեղ տղամարդն է: Չենք կարող դա ժխտել, քանի որ Անտոնն իր քաշից 4 անգամ ծանր իրեր է կարողանում բարձրացնել, ինչն էլ համարում է իր 54 տարվա կյանքի ձեռքբերումը:
Չայնա Բելը տղամարդ է ծնվել, սակայն դա չի խանգարում ո՛չ իրեն, ո՛չ էլ Անտոնին:
Հանդիպել են որպես կին, ամուսնացել՝ որպես տղամարդ
Քեյթ Բուշնելը չգիտեր, որ իր սիրած աղջիկը ցանկանում է սեռափոխություն անել: Քեյթը չվախեցավ, երբ իմացավ այդ ճշմարտությունը և ասաց, որ նրան կսիրի ցանկացած ձև:
Հիմա երկուսն էլ սեռափոխություն են արել և ամուսնանում են որպես տղամարդ:
Աշխարհի ամենաբարձրահասակ հարսնացուն
18-ամյա բրազիլուհի Էլիսան դա Կրուզ Սիլվիայի հասակը 210 սմ է: Բայց դա չխանգարեց իր 165 սմ հասակ ունեցող տղամարդուն: Նա աղջկան ամուսնության առաջարկություն է արել լողափում:
Չնայած որ նրանք բավականին երիտասարդ են ամուսնացել, Էլիսանը երեխաներ է ցանկանում ունենալ, իսկ եթե աղջիկը չկարողանա հղիանալ, ապա նրանք երեխա կորդեգրեն մանկատնից: Աղջկա հասակը հղիանալու համար խնդիրներ է առաջացնում:
Մկանուտ տղամարդ և ճարպակալած կին
Այս զույգը տարօրինակ է բոլորի համար, քանի որ կինը բավականին գեր է, իսկ տղամարդը ֆիզիկապես շատ առողջ ու մկանուտ է:
Կինը իր YouTube-յան ալիքում ավելի քան 250 հազար հետևորդ ունի, և այդ հետևորդներից ոչ բոլորն էին ուրախ այդ միության համար: Սակայն զույգն ուշադրություն չէր դարձնում այդ խոսքերին: Հիմա նրանք ամուսնացած են և ապրում են երջանիկ կյանքով: