ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը), որի հետ համագործակցությանը 2009-ից հղում էր անում Լիդիանը, երբ ուզում էր ընդգծել, թե ինքը միջազգային վստահելի գործընկեր ա, դուրս ա գալիս Ամուլսարի ծրագրից։ Փաստորեն Լիդիանը էլ վստահելի գործընկեր չի։ Ավելին, CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը ասել ա, որ էդ ծրագրում մնալը ռեպուտացիոն ռիսկեր ա պարունակում նույնիսկ էն դեպքում, երբ Ամուլսարի ծրագիրը կփակվի։ Նա հայտարարել ա, թե․ «Ամուլսարում Լիդիանի պահնորդական կազմակերպության վերջին զզվելի սադրանքը ՎԶԵԲ-ին հասցվող վարկանիշային վնասների վկայություն է, ինչը կշարունակվի նույնիսկ այն բանից հետո, երբ Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության ՎԶԵԲ-ին պատկանող բաժնետոմսերը լիկվիդացվեն»։ Նա (Ֆիդանկա Մաքգրատը) նաև հավելել ա, որ․ «ՎԶԵԲ-ը դեռևս կարող է իրեն արդարացնել՝ հանդես գալով ժողովրդավարության օգտին և աշխատելով Հայաստանի կառավարության հետ՝ վերացնելու բնապահպանական վնասները և սոցիալական կոնֆլիկտները, որոնք առաջացել են Ամուլսարի ծրագրի գործարկմամբ»։

Դե ինչ, էս էն դեպքն ա, երբ ՎԶԵԲ-ի հետ լրիվ համաձայն եմ ։)) Սա ժողովրդի հերթական հաղթանակն ա Լիդիանի վագոն-տնակները հետ շպրտելուց հետո։ Սա վկայություն ա, որ հանրության հետ կատակները վտանգավոր են ու հերթական սադրանքը կարող ա ավելի շատ քեզ վնասի, քան օգնի։ Սա էն ա, ինչ արդեն հասկացել ա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, իսկ Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաներ դեռ նոր պետք ա հասկանան։

Ամուլսարը չպետք ա հանք դառնա։

Կից նյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել