Ըստ էության, Բելառուսը պետականությունը չարիքից պաշտպանելու մաստեր կլաս արեց ու, մեծ հաշվով, ցույց տվեց բոլորին, թե ինչպես հաղթել «100 հոգով 100.000-ի աղմուկ անողներին»: Հայաստանի հետ զուգահեռները շատ-շատ էին, ինչը կքննարկենք «Անտիֆեյքի» հայտնի տեսաշարում: Բայց մինչ այդ ասեմ, որ Նիկոլը հանկարծ չմտածի, որ ինքը կարա նույնն անի, երբ շատ շուտով մենք կսկսենք Նիկոլից Հայաստանն ազատելու գործընթացը:

Այն, ինչ տեղի ունեցավ Բելառուսում, ուղղակի անհամատեղելի է նրա հետ, ինչ տեղի է ունենալու Հայաստանում շատ շուտով: Ի հակադրություն Բելառուսի՝ Հայաստանը 2018-ին չկարողացավ պետականությունը պաշտպանել օխլոսից, ու հիմա եկել է ժամանակը Հայաստանին պետականությունը վերադարձնելու: Նենց որ եկող աշնանը Նիկոլի հարցեր լուծելու ու ճտերը հաշվելու ժամանակն է: Հանգստացեք, որ կրենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել