Դաս 1
Ամուսինը մտնում է լոգարան այն պահին,երբ կինը դեռ նոր էր ավարտել լոգանքը: Լսվում է դռան զանգը,կինը փաթաթվում է սրբիչով և վազում բացելու:
Կինը մի քանի վայրկյան մտածելուց հետո հանեց սրբիչը. Բոբը նրան տվեց 800 դոլար և գնաց:
Կինը կրկին փաթաթվեց սրբիչով և վերադարձավ լոգարան: Ամուսինը հարցրեց, թե զանգն ով էր տալիս,կինը պատասխանեց, որ Բոբն էր: Այդ ժամանակ ամուսինն ասաց.
–Շատ լավ է,որ եկել էր,հուսամ բերել էր այն 800 դոլարը, որը ինձ պարք էր մնացել:
Վարկ տալիս կիսվեք տեղեկությամբ մարդկանց հետ,հակառակ դեպքում կարող եք հայտնվել վատ իրավիճակում:
Դաս 2
Քահանան առաջարկեց մենուհուն տեղ հասցնել մեքենայով: Երբ նա նստեց մեքենան ոտքը ոտքին գցեց, այդ ժամանակ նրա մի ազդրը սկսեց երևալ: Քահանան չդիմացավ և ձեռքը դրեց կնոջ ոտքին,ինչից հետո կինն ասաց.
–Դուք հիշու՞մ եք Սաղմոս 129–ը:
Այդ ժամանակ քահանան ետ քաշեց ձեռքը,սակայն որոշ ժամանակ անց կրկին դրեց ձեռքը կնոջ ոտքին և կրկին լսեց նույն արտահայտությունը:
Քահանան ասաց.
–Կներեք,քույր,սակայան ես չդիմացա:
Երբ նրանք հասան մենաստան, քույրը հոգոց հանեց և դուրս եկավ մեքենայից:
Երբ քահանան ետ վերադարձավ եկեղեցի, գտավ Սաղմոն 129–ը: Այնտեղ գրված էր «Ավելի հեռուն գնա,փնտրիր և կգտնես դու երջանկությունը»:
Եթե դուք վատ գիտեք ձեր աշխատանքը,ապա զարգացման համար շատ իրադարձություններ կարող եք բաց թողնել:
Դաս 3
Առևտրի բաժնի վարիչը,քարտուղարուհին և կառավարիչը գնում են ճաշելու և գտնում են մի հնադարյան լամպ: Դրա միջից դուրս է գալիս ջին և ասում, որ կկատարի նրանց մի ցանկությունը:
Քարտուղարուհին ասում է.
–Ես եմ առաջինը: Ես ուզում եմ հիմա լինել Բահամյան կղզիներում,նավի վրա և ոչնչի մասին չմտածել:
Ջինը կատարում է նրա ցանկությունը:
Առևտրի բաժնի վարիչն ասում է.
–Իսկ հիմա ես եմ: Ես ուզում եմ Հավայան կղզիներում, ծովափին, մերսումով և անսահման շատ խմիչքով,կյանքիս սիրո հետ միասին:
Ջինը կատարում է նրա ցանկությունը և ասում կառավարիչին.
–Իսկ հիմա քո հերթն է:
–Ես ուզում եմ,որ այս երկուսը վերադառնան աշխատանքի ճաշից հետո:
Միշտ թույլ տվեք ղեկավարությանը առաջինը խոսել:
Դաս 4
Արծիվը նստել էր ծառի վրա և հանգստանում էր,ոչինչ չէր անում: Նրան մոտեցավ նապաստակը և ասաց.
–Ես կարո՞ղ եմ քեզ պես նստել և ոչինչ չանել:
Արծիվը պատասխանեց.
–Իհարկե կարող ես:
Որոշ ժամանակ այդպես նստելուց հետո անտառից հայտնվեց աղվեսը և կերավ նապաստակին:
Հանգիստ նստելու և ոչինչ չանելու համար պետք է շա՜տ բարձր նստել:
Դաս 5
Հնդկահավը խոսում էր ցուլի հետ.
–Ես երազում եմ հասնել այս ծառի գագաթին,սակայն այդքան ուժ չունեմ:
Ցուլը պատասխանեց.
–Ինչու՞ չես ուտում իմ աթարը,այն կսնուցի քեզ,ուժ կտա:
Հնդկահավը փորձեց և իսկապես,կարողացավ հասնել առաջին ճյուղին,երկրորդ օրը նա կարողացավ հասնել 2-րդ ճյուղին,իսկ 3–րդ օրը նա կրկին կերավ աթարը և հասավ ծառի գագաթին:Նրան տեսավ ֆերմերը և կրակեց:
Կեղտով մանիպուլացիան կարող է օգնել հասնել բարձունքների,սակայն դա այնտեղ ձեզ չի պահի:
Դաս 6
Փոքրիկ թռչնակը թռչում էր հարավ: Այնքան ցուրտ է,որ նա սառեց և ընկավ գետնին: Կովը նրա մոտով անցնելիս կեղտոտեց վրան:
Կովի կեղտի մեջ պառկած ժամանակ թռչունը տաքացավ,կյանքի վերադարձավ: Նա այնքան լավացավ,որ սկսեց երգել: Այդ ժամանակ կողքով անցնող կատուն լսեց նրա ձայները, հանեց թռչունին կեղտի միջից և կերավ նրան:
1.Ոչ բոլորը,ովքեր կեղտոտում են ձեզ վրա,ձեր թշնամին են:
2.Ոչ բոլորը,ովքեր հանում են ձեզ այդ կեղտից ձեր ընկերն են:
3.Երբ կեղտի մեջ ես,ավելի լավ է բերանդ փակ պահես: