Այս մոտորանավակը, որ գտնվում է Սեւանի թերակղզում, արտակարգ իրավիճակների վարչությունը գնել է 2006 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն չի օգտագործվել, որովհետեւ, ինչպես տեղացիներն են ասում, գազ չի վերցնում՝ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ։ Մոտորանավակի համար պետությունը վճարել է մոտ 120-150 հազար եվրո։ Անգամ այն կազմակերպությունը, որտեղից գնել են այն, հրավիրել են մասնագետի, բայց միեւնույն է խնդիրը չի լուծվել։ Հենց այս պատմությունը լսեցի, հիշեցի ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ... Հարգելի Մհեր Շահգելդյան, եթե չեմ սխալվում, սա Ձեր կառավարման ժամանակ է գնվել, կարո՞ղ եք պատասխանել` ինչո՞ւ մոտորանավակը մինչեւ օրս չի շահագործվում։ Ի՞նչ պայմաններով է այն գնվել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել