Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ցուցակում տեղ կգտնեն այն վթարային կրթօջախները, որոնց աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը։ Ծրագրոց նախատեսված բյուջեն կազմում է 1 մլրդ 906 մլն դրամ։

 
«Արդեն մրցույթների մի մասը հայտարարված է, մի մասն էլ ընթացքի մեջ է: Մյուս տարվա համար նախատեսված է 30 հատ դպրոց, իսկ 2022 թվականին  իրականացվելու է եւս 10 դպրոցի կառուցում»,-ասում է ԿԳՄՍ կազմակերպատնտեսական վարչության գույքի կառավարման բաժնի պետ Մասիս Աղայանցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել