Իշխանությունն ընդդիմադիրներին է մեղադրում հայ լինելու մեջ, ընդդիմադիրները իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներին են կասկածում ծպտյալ հայեր լինելու մեջ։
Ու ակնհայտ է, որ էտ շղթայից չեն կարողանալու երկար ժամանակ դուրս գալ։
Գուցե և այդ կասկածները հիմնավոր են, բայց դրանց անվերջ շահարկումն ավելի շատ է վնասներ հասցնում այդ երկրին, քան կասկածվողների հայ լինելը։
Սա գրում եմ, որովհետև էսօր մի տեղ ինձ ասված «Սերժը թուրք է» արտահայտությունը ոչ էնքան դառնացրեց, որքան ստիպեց մտովի հայհոյել բոլոր նրանց, ովքեր ժամանակին ամեն ինչ արեցին անգամ նման պիղծ մեթոդներով մարդկանց մեջ օրվա իշխանությունների հանդեպ ատելություն սերմանելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10218911110109533
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել