Իրազեկուած եմ եւ երկար ժամանակ է՝ հետեւում եմ զինծառայողների արձակուրդային վճարումների հետ կապուած խնդիրներին։ Կարծում եմ՝ պատկան մարմինները պէտք է նկատի ունենան, որ այսորակ հարցերը ոչ միայն առօրեական կենցաղային նշանակութիւն, այլեւ բաւական լուրջ բարոեա-հոգեբանական եւ նոյնիսկ անվտանգային ազդեցութիւն կարող են ունենալ։
Արդարութիւնը, նրա առկայութեան նկատմամբ իշխանութիւնների հետեւողականութիւնը կեանքի բոլոր ոլորտներում խիստ կարեւոր են ազգի որակական դրսեւորումների տեսանկիւնից, սակայն բանակի հարցում դա արդարամիտ, իր պարտքն ազնուօրէն կատարող զինուորներ ունենալու հրամայականի հետ է կապուած։
Մտածենք մեր անվտանգութեան երաշխաւորների, մեր ապագայ զինուորների հաւատի, վստահութեան եւ, ընդհանրապէս, որակների մասին։ Դրանից կարող է կախուած լինել ամեն ինչ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել