Նման դիրքորոշումների ականատես ենք լինում նաեւ իշխանական այլ շրջանակներից, մասնավորապես համանման կարծիք էր արտահայտել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում։ Հարգելի պատգամավորին եւ մյուսներին տեղեկացնենք, որ նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը։ Այժմ նրանք ոչ թե կարող են ազատորեն արտահայտել այս կարծիքը, այլ պարտավոր են, ավելին՝ նրանք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծիքը դառնա իրականություն։ Այս մասին են մարդկային համակեցության բոլոր օրենքները, նաեւ սա է վկայում երկրի Գլխավոր Օրենքը, որտեղ նշված է, որ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Ընդամենը նրանից հարցնում են իր խղճի ու համոզմունքի ներկա վիճակի մասին, եւ ոչ թե որպես պաշտոնական անձ ինչ-ինչ բաների համար հետեւողական լինելու։
Իրենք 70%-ը կպցրել են հենց այն բաների համար, որը ներկայացրել են որպես իրենք խիղճ եւ համոզմունք, ոչ թե՝ որ պարգեւավճարներ թալանեն, պատահական մարդկանց ասֆալտին պառկեցնեն, իսկ ոչ պատահականների վրա քրեական գործեր թխեն։ Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ։ Իսկ իշխանական առաջնային պարտականությունը Ամուլսարի եւ այլ հարցերի վերաբերյալ իրենց համոզմունքներ արտահայտելն ու նախանձախնդրորեն հետապնդելն է։
Ի դեպ, ասվածը չի վերաբերվում Աննա Հակոբյանին, նա կաշկանդված չէ Սահմանադրությամբ, այլ միայն՝ մարդկային օրենքներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3387739007953866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել