Panorama.am-ը գրում է․

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի կայքի տվյալներին։

Նշվում է, որ վերջին տվյալների  համաձայն, աշխարհում գրանցվել է վարակի 19,007,938 դեպք, մահացել է 713,406 հիվանդ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մնալ վարակակիրների թվով առաջատարը, այնտեղ ավելի քան 4,8 միլիոն մարդ է վարակվել: Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ  վարակվածների թիվը ավելին է, քան 2,9 միլիոնը։ Երրորդ տեղում Հնդկաստանն է. ավելի քան1,9 միլիոն վարակակիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել