Որոշ տղամարդիկ մեծ սիրով ներկա են գտնվում երեխայի լույս աշխարհ գալուն և օգնում են կնոջը ծննդաբերության ժամանակ, իսկ որոշ տղամարդիկ չեն ցանկանում ներկա լինել: Դա մի շարք հարցեր է բարձրացնում: 

Կան մի քանի բացասական կողմեր, երբ տղամարդը որոշում է ներկա լինել այդ իրադարձությանը: 

Ցավը կարող է ավելի ուժգնանալ

Օքսիտոցինը, որը հայտնի է որպես սիրո հորմոն, անհրաժեշտ է ավելի հեշտ և պակաս ցավոտ ծննդաբերության համար: Սա է պատճառը, որ ապագա հայրիկները, ովքեր մտավոր պատրաստված չեն, ավելի քիչ տեղեկացված են կամ վախենում են ամբողջ գործընթացից, հեռու են մնում իրենց սիրելիից: Տղամարդկանց չափազանց անհանգստությունը կարող է լարվածություն ավելացնել, և դա կարող է հանգեցնել ծննդկանի ցավերի ուժգնացմանը:


Նորաթուխ հայրիկը կարող է դեպրեսիա ապրել

Տղամարդիկ երեխա ունենալուց հետո կարող են անօգնական և անհույս զգալ: Դա պատահում է, քանի որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում օգնել կնոջը: Այս զգացողությունները սովորաբար չեն արտահայտվում և խորապես թաքնված են նրանց ենթագիտակցության մեջ: Դեպրեսիայի ախտանիշները կարող են ներառել քաշի ավելացում կամ կորուստ, գլխացավեր, հոգնածություն կամ նույնիսկ ընկերներից և ընտանիքից մեկուսացում:


Կարող է դժվարանալ անձնական կյանքը

Չնայած տղամարդկանց մեծամասնությունը լավ է զգում իրենց երեխայի ծնունդը տեսնելուց հետո, բայց կան դեպքեր, երբ հայրերը դեռ գիտակցաբար պատրաստ չեն լինում: Ահա թե ինչու կարող է տուժել զույգի սիրային կյանքը: Ծննդաբերությանը ներկա գտնվելը կարող է նվազագույնի հասցնել զույգերի ինտիմ կյանքը:

Երեխայի ծնունդը միայն ծննդաբերությամբ չի սահմանափակվում

Երբ մայրն առաջին անգամ վերցնում է երեխային, նրա ուշադրությունը միայն երեխայի վրա է: Առաջին անգամ նայելը երեխայի աչքերին, զգալը նրա մաշկի բույրը կնոջը շեղում են ամեն ինչից: 

Տղամարդը կազդի ծննդաբերող կնոջ նյարդերին

Որպես կանոն, ծննդաբերությունը երկար և դժվար գործընթաց է: Կծկումները կավելանան 12 ժամով, և դա կզրկի կնոջը բոլոր ուժերից: Այդ պահին ամուսինը կլինի այնտեղ, նա կարող է գնալ ուտելու, բայց Դուք՝ ոչ, նա կարող է հեռախոսով զբաղվել, իսկ Դուք՝ ոչ, նա կարող է դուրս գալ ծննդատնից, իսկ Դուք՝ ոչ: Դա կնոջը նյարդայնացնում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել