ԽՈՅԵՐ

Այսօր դուք պետք է լուծեք ձեր սիրելիի խնդիրները։ Չի կարելի ասել, թե դա ձեզ հաճելի կամ հետաքրքիր կլինի, սակայն ոչինչ անել չեք կարողանա։

ՑԼԵՐ

Այսօր սիրելիին ռոմանտիկ ժամադրության հրավիրեք ինչ-որ գեղեցիկ եւ հարմարավետ վայրում։ Թող որ ժամադրությունն անցնի յուրահատուկ ռոմանտիկ միջավայրում, ջերմ ու ուրախ, ինչպես ձեր առաջին հանդիպման ժամանակ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եկել է ժամանակը, որ հիշեք ձեր դպրոցական կամ ուսանողական ընկներներին։ Դուք այնքան վաղուց չեք հանդիպել նրան, ում համակրում էիք, որ կարող է եւ ավելի բուռն զգացմունքներ ծնվեն ձեզ մոտ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր օրը մի փոքր կմթագնի աշխատավայրում անակնկալ գործերի պատճառով։ Ստիպված եք որոշ ժամանակով զոհաբերել ձեր ընտանիքը կամ սիրելիին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր երաժշտությունը թույլ կտա ձեզ եւ ձեր սիրելիին զգալ միմյանց հոգիների միասնությունը, կարեւորը՝ ընտրել ճիշտ երաժշտություն։  

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հանկարծ կպարզեք ձեր սիրելիի ինչ-որ գաղտնիք, որից շնորհիվ շատ կպարզեք նրա բնավորության եւ պահվածքի մասին։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիին բավականին դժվար կլինի ձեզ գոհացնելը։ Դա կլինի կամ այն պատճառով, որ դուք շատ քմահաճ կլինեք, կա՛մ էլ սիրելին շատ ջանքեր չի գործադրի։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա արագ բարձրացնել ձեր տրամադրությունն իրեն հասանելի հատուկ միջոցներով, որը նրա մոտ քիչ չի լինի։ Ձեզ մնում է միայն կռահել, թե որը նա կընտրի։ 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը հուշում են, որ այսօր դուք ցանկալի նվեր կստանաք, որի մասին վաղուց էիք երազում։ Ձեր սիրելին վերջապես կարողացավ կռահել ձեր ցանկությունները եւ մատուցել այն ձեզ։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր եղեք նրբանկատ ձեր սիրելիի հետ։ Անգամ եթե ցանկանում եք նրան ճշմարտությունն ասել, որը նա անպայման պետք է իմանա, առավելագույնս զգույշ մատուցեք այն նրան։ 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք, ամենայն հավանականությամբ, միայնակ կլինեք։ Ինչեւէ, դա ունի իր լավ կողմերը. դուք կարող եք զբաղվել ինքնակատարելությամբ։ Օրինակ՝ կարող եք որեւէ գիրք կարդալ։ Հաստատ դրանից գիտելիքներ կքաղեք։ 

ՁԿՆԵՐ

Եթե դուք խնդիրներ ունեք, որոնց մասին չեք ցանկանում ասել ձեր սիրելիին, այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի բացեք ձեր հոգին նրա առաջ։ Այդկերպ դուք թեթեւություն կզգաք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել