Երբ մենք գիրք ենք կարդում, կամա թե ակամա նույնականացնում ենք մեզ գլխավոր հերոսուհու հետ։ Մի հետաքրքիր թեստ ենք առաջարկում, որը կօգնի հասկանալ, թե որ գրական հերոսուհուն են հիշեցնում ձեր այս կամ այն գծերը։ Խնդրում ենք թուղթ ու գրիչ վերցնել և գրել պատասխանները, իսկ հոդվածի վերջում կկարողանաք գտնել պատասխանը։

• Դուք երեկույթի եք գալիս ընկերների մոտ, մտնում եք սենյակ, իսկ այնտեղ Նա է։ Ձեր գործողությունները.

1. Չեք մոտենա ծանոթանալու առաջինը, բայց ձեր հայացքը կգրավի ձեզ դեպի նրան։

2. Ձեզ համար վիրավորական կլինի, եթե նա և էլի մի քանի տղաներ չսկսեն պտտվել ձեր շուրջը։

3. Երբ ձեզ միմյանց ներկայացնեն, դուք ցանկացած առիթ կօգտագործեք, որպեսզի խայթեք ձեր զրուցակցին։ Երբեմն նույնիսկ կոպիտ (բայց նա ամեն բան ձեզ կների)։

4. Դուք կցանկանաք տպավորություն գործել, բայց ամեն բան ինչպես միշտ անհաջող կավարտվի։

5. Շատ կշփոթվեք և չեք իմանա, թե ինչպես պահեք ձեզ։ Նա միևնույնն է, միայն ձեզ կնկատի։

• Դուք տաքսիով գնում եք և տեսնում եք, որ վարորդը հատուկ ձեզ երկար ճանապարհով է տանում։ Ձեր գործողությունները.

1. Կսպասեք, մինչև նա ձեզ տեղ հասցնի և կվճարեք, բայց իջնելիս կհասկացնեք, որ հասկանում եք, որ ձեզ խաբել է։

2. Դուք այնպիսի խեղճ դեմք կընդունեք, որ վարորդը չի հանդգնի ձեզանից գումար վերցնել։

3. Դաժանորեն և իրոնիայով կծաղրեք ձեզանից ավել գումար կորզելու նրա ցանկացած փորձ։

4. Նույնիսկ չեք էլ նկատի և կվճարեք ողջ գումարը։

5. Կնկատեք, բայց անհարմար կզգաք ձայն հանել։

• Դուք կինո եք գնում ընկերուհու և նրա ընկերոջ հետ, ինչպես ձեզ կպահեք տղայի հետ։

1. Կսկսեք ուշադիր հետևել նրան, որպեսզի հասկանաք, թե ինչպես է վերաբերվում ձեր ընկերուհուն։ Ինքներդ շատ քաղաքավարի կլինեք։

2. Դուք սրամիտ և շփվող կլինեք։ Ով է ասել, թե ընկերուհու ընկերոջ հետ չի կարելի մի քիչ ֆլիրտ անել։

3. Այնպես կանեք, որ ձեր ընկերուհին իրեն լավ զգա, կպատմեք, թե որքան լավն է նա ու խելացի։

4. Անընդհատ կխայթեք զույգին, ինչով կշփոթեցնեք նրանց։

5. Ոչ մի կերպ, սա նրանց երեկոն է, դուք կնախընտրեիք մեկ ուրիշ բանով զբաղվել։

• Ի՞նչ երաժշտություն է հենց այս պահին ձեր ականջակալներում

1. Դասական երաժշտություն։

2. Ինչ–որ շատ ռոմանտիկ բան։

3. Ինչ–որ թեթև բան, օրինակ նյու–էյջ ոճի մեջ։

4. Ժամանակակից երիտասարդական երաժշտություն։

5. Ծանր ռոք։

• Դուք որոշել եք ձեզ համար «հաճույքների» օր կազմակերպել։ Ի՞նչպես այն կանցնի

1. Դուք ողջ օրը կանցկացնեք գեղեցկության սրահներում, իսկ երեկոյան համերգ կամ պարահանդես կգնաք։

2. Ձեր ընկերոջը կհանձնարարեք, որ ձեզ համար օրվա ծրագիր կազմի։ Թող նա մտածի, թե ինչպես ձեզ ուրախացնի։

3. Իհարկե բազմոցի վրա, ձեր սիրելի գրքի հետ։

4. Կհավաքվեք ընկերների հետ, կարևորը՝ ոչ տանը։

5. Կզբաղվեք տնային գործերով։ Կամ անտառում կզբոսնեք միայնակ։

Արդյունքներ

Եթե պատասխանների մեծ մասը «1» է

Դուք Մարգարիտան եք Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպից։

Դուք կին եք, ում սիրահարվում են։ Դուք կարողանում եք ձեզ այնպես ներկայացնել, որ ոչ ոք չի էլ կասկածի, որ հենց դուք եք իրական թագուհին։ Դուք սիրող սիրտ ունեք և ընդհանուր լեզու եք կարողանում գտնել նույնիսկ չար ուժերի հետ և զարմանալիորեն, միայն շահում եք դրանից։

Պատասխանների մեծ մասը «2» է

Սքարլեթ Օ’Հարան Մարգարեթ Միթչելի «Քամուց քշվածները» վեպից։

Ձեզ կարող են կոկետուհի անվանել և դա հիմնականում ճիշտ է։ Դուք նախաձեռնող, հնարավորությունը բաց չթողնող աղջիկ եք, որը կարողանում է հմայել ցանկացած տղամարդու;

Պատասխանների մեծամասնությունը «3» է

Էլիզաբեթ Բեննեթը Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպից։

Խելացի, ուշադիր, երբեմն փշոտ, բայց չափազանց նվիրված էակ։ Արտաքին հանգստության հետևում կիրքն է թաքնված, այդ պատճառով էլ դուք դեպի ձեզ եք գրավում բացառիկ մարդկանց։

Պատասխանների մեծամասնությունը «4» է

Բրիջիտ Ջոնսը Հելեն Ֆիլդինգի «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» վեպից

Անմիջական, զգայում և շատ կանացի կերպար։ Դուք կարողանում եք արկածներ գտնել և դուրս գալ դրանցից ձեր բազմաթիվ ընկերների օգնությամբ։ Ձեր կենսախնդությանը միայն կարելի է նախանձել։

Պատասխանների մեծամասնությունը «5» է

Բելլա Սվոնը Սթեֆանի Մայերի «Աղջամուղջ» վիպաշարից

Չնայած, որ դուք ձեր մասին մեծ կարծիքի չեք, շրջապատված եք մարդկանցով, որոնք ձեզ ճիշտ լույսի տակ են տեսնում։ Երբեմն ամաչկոտ, սակայն կարեկցող և սիրող էակ եք։ Դուք կարողանում եք նվիրվել անմնացորդ՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել