1in.am-ը գրում է.

Չորեքշաբթի Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերն աճել են 20%-ով՝ այն բանից հետո, երբ ընկերությունը հրապարակել է վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Կորպորացիան ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում ունեցել է 333 միլիոն դոլարի շահույթ: Մեկ տարի առաջ Facebook-ը գրանցել էր 157 միլիոն դոլարի վնաս: Վերջին եռամսյակի եկամուտը կազմել է 1.813 միլիարդ դոլար, ինչը 53%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Facebook-ը հայտարարել է, որ ունի 1.15 միլիարդ օգտատեր, նրանցից շուրջ 700 միլիոնը սոցիալական ցանցից օգտվում է ամեն օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել