Երեք օր է՝ հանգստանում եմ Ջերմուկում։ Անկեղծ ասած՝ Ջերմուկը Հայաստանի միակ վայրն է, որտեղ շատ քիչ էի եղել:
Միանգամից ծանոթացա շատ ջերմուկցիների հետ: Վարորդ Նվերի հետ բարձրացանք «գեյզեր», ճանապարհին օգնեցինք մի ընտանիքի, որը մոլորվել էր: Նվերը փորձեց ինձ ցույց տալ հնարավորինս շատ իր հարազատ Ջերմուկի գեղեցիկ վայրերը:
Ինձ հետ այս ընթացքում ծանոթացած բոլոր ջերմուկցիները մտահոգ էին Ամուլսարի հարցով: Երեկ առավոտից Ջերմուկում բարձրախոսով իրազեկում էին ավտոերթի մասին: Մոտեցա և տեսա, որ ջերմուկցի Նվերը իր ջիպով առաջին շարքում է, ուրախացա և պարտավորված զգացի: Պատահաբար հանդիպեցի բնապահպան Ապրես Զոհրաբյանին: Իմձ հետաքրքրող մի քանի հարց տվեցի Ամուլսարի խնդրի մասին: Պատրաստակամ և համբերատար բացատրեց իրավիճակը:
Սիրելի ջերմուկցիներ և իսկական բնապահպաններ, ձեր պայքարը կարևոր է:
Որպես ձեր եղբայր՝ կոչ եմ անում ձեզ ոչ մի դեպքում չշեղվել ձեր նպատակից: Առանց շեղվելու տարեք ձեր պայքարը մինչև վերջ:
Այս երեք օրում Ջերմուկի անտառներին, օդին, ջրին ու ամենակարևորը մարդկանց սիրահարված ձեր Նարեկ Մալյան