Խիզախությունն ու գեղեցիկ կյանք ունենալու ձգտումը մարդկանցից ուժեղ անհատականություններ են կերտում: Սակայն դրանից հետո շատերի մոտ վախ է առաջանում կորցնելու ձեռք բերված հարստությունը, ինչպես և եղավ Իդա Վուդի դեպքում:

Աղջիկը, ով դարձել էր ամերիկյան բոհեմիայի ներկայացուցիչ, ծնվել է 1838 թ. Մասաչուսեթսում: Նրա ծնողներն աղքատ ու անկիրթ էին, սակայն նա չէր ցանկանում այդպիսի կյանքով ապրել: Աղջիկը սովորեց ազնվական վարքուբարքն ու տեղափոխվեց Նյու Յորք: Նա 19 տարեկան էր, երբ հայտնվեց բիզնեսմեն ու քաղաքական գործիչ Բենջամին Վուդի ուշադրության կենտրոնում:

Չնայած այն բանին, որ վերջինս ամուսնացած էր, 19-ամյա աղջիկն առաջարկեց 37-ամյա հարուստ տղամարդուն հանդիպել: Բենջամինն անմիջապես աղջկան վերցերց իր հովանավորչության տակ: Աղջիկն սկսեց ներկայանալ որպես Իդա Մեյֆիլդ՝ շաքարի պլանտացիայի տիրոջ դուստր: Իրականում աղջկա անունն Էլեն Ուելշ էր: Ժամանակի ընթացքում Բենջամինն իրոք սիրահարվեց երիտասարդ աղջկան, և նրանք գաղտնի հանդիպեցին 10 տարի շարունակ:

Այդ ընթացքում զույգը երեխա ունեցավ, իսկ Բենջամինի երկրորդ կնոջ մահից հետո սիրեցյալներն օրինականացրին իրենց հարաբերությունները:

Իդան մտավ Նյու Յորքի բարձր հասարակություն: Բենջամին Վուդը New York Daily News թերթի սեփականատերն էր, Կոնգրեսի և Սենատի անդամ: Բացի քաղաքական հաջողություններից և մեծ հարստությունից՝ տղամարդն ուներ նաև շատ մեծ շրջապատ: Տիկին Վուդը ծանոթացավ Ուելսի արքայազնի, նախագահ Լինկոլնի հետ:

Սակայն Բենջամինն ուներ նաև թերություն. նա խաղամոլ էր: Մի անգամ բանը հասավ նրան, որ շախմատի տախտակին դրվեց թերթի խմբագրությունը, սակայն Վուդը կարողացավ հաղթել: Այդ ժամանակ Իդային հաջողվեց համոզել ամուսնուն հաղթանակած գումարը կիսել, իսկ պարտությունների դեպքում ինքնուրույն պատասխանատվություն կրել: Նա ամուսնուն կարողացավ համոզել, որ ինքն ունակ է խելամտորեն կառավարելու գումարն ու հարստությունը: Ամուսնու մահվան պահին՝ 1890 թ., ամեն ինչ պատկանում էր Իդային: Մահվանից առաջ Վուդը հասարակ մարդ էր, առանց մեծ հարստության, սակայն միաժամանակ նաև պարտքեր չուներ:

Եվս մեկ տարի Իդան կարողացավ պահել խմբագրությունը, սակայն հետագայում վաճառեց այն: 1907 թ., մտածելով, որ իր խնայած գումարը ցանկանում են վերցնել, նա 1 միլիոն դոլար գումարը կանխիկացրեց և քրոջ ու դստեր հետ փակվեց Herald Square Hotel հյուրանոցի 552 համարում:

Կամավոր ազատազրկումը տևեց մի քանի տասնամյակ: Կանայք դուրս չէին գալիս հյուրանոցի համարից և թույլ չէին տալիս ներս մտնել սպասավորներին: Պատվիրելով համեստ սնունդ՝ նրանք նվազագույն թեյավճարներ էին թողնում:

Միլիոնատիրուհու դուստրը մահացավ 1928 թ. հիվանդանոցում: Քույրը՝ Մերին, մահացավ հենց համարում՝ 1931 թ.: Այդ ժամանակ Իդան ստիպված եղավ համար ներս թողնել մարդկանց: Հետաքննության ընթացքոմ ոստիկանները նկատեցին, թե ինչպես է ապրում քաղաքի ամենահարուստ կանանցից մեկը, և որ նրա հարևաններն են դարձել զարդերով ու փողով լի սնդուկները:

Բենջամինի հարազատների միջև վեճ սկսվեց ժառանգության համար: Կնոջը հետագայում անգործունակ ճանաչեցին: 1932 թ. Իդան մահացավ 93 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել