Այս տղամարդն ամենաերջանիկ մարդն է աշխարհում, քանի որ իր ծննդյան օրը նա ստացավ այն նվերը, որի մասին նույնիսկ չէր երազում։ Մի ակնթարթում նա իմացավ, որ դարձել է այն աղջկա օրինական հայրը, որին ինքը մեծացրել ու դաստիրակել է ուղիղ 16 տարի։
Ջեյի ծննդյան օրը հիանալի էր անցնում։ Հավաքվել էին բազմաթիվ հյուրեր՝ ընկերներն ու հարազատները, բոլորը հետաքրքիր նվերներ և ջերմ շնորհավորանքներ էին բերել։ Սակայն նվերներից մեկն առանձնահատուկ էր։ Ջեյին տվեցին սպիտակ համեստ փոքրիկ տուփ՝ փաթաթված արծաթագույն ժապավենով։
Ջեյն առանց գուշակելու, թե դրա մեջ ինչ կարող է լինել, սկսեց բացել տուփը։ Քանդելով ժապավենը և հանելով կափարիչը՝ նա թղթի մի քանի շերտով պատված դեղին ծրար տեսավ։
Տղամարդը մի քիչ զարմացավ՝ տեսնելով տարօրինակ նվերը, բացեց ծրարը, որի մեջ կային փաստաթղթեր։ Կարդալով դրանց պարունակությունը՝ Ջեյը չկարողացավ զսպել լացը։ Նա արտասվում էր երեխայի նման․․․
Ինչպես պարզվեց, դրանք 16-ամյա աղջկա որդեգրման մասին վկայող թղթեր էին։ Ջեյը նրան մեծացրել ու սիրել էր հարազատի պես դեռ վաղ տարիքից։
Ջեյի կինը պատմեց, որ որդեգորւմը՝ բավականին բարդ ու երկարատև պրոցես է, որի ընթացքում ոչ ոք չի կարող երաշխավորել դրական արդյունք, սակայն Ջեյին և նրա ընտանիքին բախտը ժպտաց։
Ուրախալի նորությունն իմանալուց Ջեյը դեռ երկար գրկել էր դստերը ու երջանկությունից արտասվում էր նրա հետ միասին․․․
—Ես ունեի երկու երազանք։ Առաջինը, որ դու դառնաս իմ օրինական աղջիկը, իսկ երկրորդը՝ տեսնել, թե ինչպես ես ամուսնանում․․․