Առաջին՝ մեր հայկական շարժման ավանդույթը միշտ ներառել է պաթետիկ էլեմենտներ՝ հողերի, եղեռնի շուրջ համախմբում: Եվ թվում էր՝ հայերի մոտ միշտ կենցաղային հարցերի շուրջ համախմբելու անհարմարություն կար... Ի՞նչ ասել է 50 դրամի շուրջ համախմբում, բայց այս 50 դրամն ընդամենը խորհրդանիշ է այն բանի, թե ինչպես են մարդիկ սկսում որակել և տարորոշել իրենց դերն իբրև հասարակություն և իշխանավորների դերն իբրև ապաշնորհ կառավարիչներ: Մարդիկ հասկանում են, որ դառնում են ապաշնորհ, ընչաքաղց կառավարման թիրախ, և այդ 50 դրամն այդ ապաշնորհ և ընչաքաղց կառավարման խորհրդանիշն է: Մարդիկ վերջապես միացել են այդ պրագմատիկ հարցի շուրջ: Տեսեք ինչպիսի վերադասավորումներ են կատարվում հասարակության մեջ. բացարձակ նշանակություն չունի, թե մարդիկ ինչ տարիքի են, ինչ կուսակցություններից են, որ քաղաքական կամ հանրային շարժումներն են ներկայացնում, սա ինքնին վկայում է, որ սա ուղղորդված չի կարող լինել, սա մասսայական շարժում է:
Կից նյութը` այստեղ



