Ասում են` Մեսչյանը հեռանում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։ Ակամայից ինձ թվում է՝ դեժավյու ունեմ, պատմությունն է կրկնվում, ու էլի Մեսչյան ա դիմում գրել։

Վիկիպեդիան հայտնում է, որ 1996 թվականին Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում՝ զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ՝ անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերն ապարդյուն են, 1997 թվականի փետրվարին նա հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում է Բոստոն։

Մաեստրո, խնդրում եմ, էլ Բոստոն չգնաս, դու Երևանին որպես ճարտարապետ ես պետք, դու Մատենադարանի երկրորդ մասնաշենք ես կառուցել, դու Կոմիտասի թանգարան ես կառուցել, ոչինչ, որ դա Սերժի վախտերով էր, դու դեռ կառուցելու ես, հավատա։

ՏՂԵՐՔ, բա ո՞նց ա լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել