Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ իր ելույթում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Առաջին հետաքրքրական թեզը, որով կիսվել է նախարարը, հետևյալում է. այս ամենը քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը նաեւ գործող կառավարության ձեռքբերումն է:
Ճիշտն ասած` ինձ համար քաղաքականության ձեռքբերում ասվածը էականորեն տարբերվում է կառավարության պատճառով ասվածից: Ասել կուզի` քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական ինքնագիտակցության զարթոնքը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը հետևողականորեն քայլեր է արել, որպեսզի այդ հասարակությունն ու ինքնագիտակցությունը ձևավորվեն, այլ իր, մեղմ ասած, ոչ արդյունավետ քայլերով ու քաղաքականությամբ ստեղծել է մի մթնոլորտ, որ հասարակությունն անցել է ինքնապաշտպանության ու սեփական իրավունքների ու արժանապատվության համար մղվող պայքարի:
Հաջորդ ուշագրավ հայտարարությունը, որ արել է Հրայր Թովմասյանը, այն է, որ 100 դրամ վճարել շարունակելը անօրինական չէ: Եվ այստեղ ես միայն կարող եմ ասել` «Ապրեք, պարոն նախարար»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/338933662907071?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել