Ilur.am-ը գրում է.
Կառավարության նիստի մեկնարկից առաջ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ուղեվարձի թանկացման հարցին և դրա շուրջ քաղաքացիների բողոքի ակցիաներին:
Վարչապետը նկատել է, որ բողոքը բացառապես ինքնաբուխ է, սոցիալական, չունի քաղաքական ուղղվածություն, թեև «որոշ քաղաքական ուժեր փորձ են անում այն քաղաքականացնել»:
Վարչապետը նաև կարևորել է, որպեսզի սոցիալական կարևոր նշանակություն ունեցող որոշումներն այսուհետ կայացվեն հանրային քննարկումների արդյունքում: «Կարծում եմ, որ տրանսպորտի սակագնի փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետև այդ որոշումները կայացնելուց առաջ կազմակերպել հրապարակային, հանրային քննարկումներ և դեբատներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստին չի մասնակցում, թեեւ նախօրեին հրապարակված նիստի օրակարգում ներառված էր գաղտնի զեկուցում՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ: