Gate Tower Building անվանմամբ շինությունը Ճապոնիայի Օսակա քաղաքի բարձրահարկ գրասենյակային շենքերից մեկն է, որին եզակի է դարձնում դրա միջով անցնող մայրուղին, գրում է odditycentral.com-ը։

Շենքն ունի երկմիջուկ կառուցվածք՝ կլոր լայնական հատվածքով։ 16 հարկանի բարձրահարկ շենքի միջով անցնող մայրուղին բոլորովին չի խանգարում շինությունում աշխատող մարդկանց։

Նշվում է, որ վերելակները գտնվում են շենքի կողային հատվածում, իսկ մայրուղին չի դիպչում շինությանը, որը մեկուսացած է աղմուկից։

5-ից մինչև 7 հարկերը հասանելի չեն վերելակի համար, քանի որ դրանք զբաղեցնում է «արտասովոր վարձակալը»։

Gate Tower-ի շենքը ներկայում TKP կոնֆերանսների և միջոցառումների կազմակերպման ծառայությունների ընկերության գլխամասային գրասենյակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել