Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում TikTok-ի գլխավոր մենեջեր Վանեսա Պապպասը շնորհակալություն է հայտնել ամերիկացի օգտատերերին՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո սոցցանցին աջակցելու համար և հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միլիոնավոր ամերիկացիների, որոնք ամեն օր օգտվում են TikTok-ից՝ ուրախություն բերելով մեր առօրյա կյանք: Մենք աջակցության բազմաթիվ խոսքեր ենք լսել և ցանկանում ենք ասել շնորհակալություն: Մենք մտադիր չենք ոչ մի տեղ հեռանալ… Մենք այստեղ ենք երկար ժամանակով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պապպասը թվիթերյան տեսաուղերձում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել