Քաղաքացի` Հարութ Հովհաննիսյանի համաձայնությամբ հրապարակում եմ իր նամակը ոստիկանության հետ կապված:
«Պարոն Մարուքյան բարև Ձեզ : Ուզում եմ Ձեզ հետ կիսվել մեկ բանով: Ուրեմն վերջին մեկ շաբաթում երկրորդ անգամ ինձ ճանապարհային ոստիկանը կանգնացնում է ասելով թե ամրակապված չեմ եղել : Երկու դեպքում էլ եղել եմ ամրակապված: Առաջին անգամ չեմ իմացել , որ կարող եմ դիմել դատարան և միամտորեն ստորագրել եմ տուգանքը, իսկ երկրորդ դեպքը եղել է այսօր և ես չեմ համաձայնել ոստիկանի հետ և գործը ուղարկվել է դատարան: Ոստիկանության հանդեպ մարդկանց վստահությունը 0% է նմանատիպ դեպքերի պատճառով ... Հույս ունեմ կբարձրաձայնեք այս խնդրի մասին և մի օր մենք կունենանք նորմալ ոստիկանություն , այլ ոչ թե «աբիժնիկ միլիցաներ»: Եթե կարդացիք գրածս , ապա անչափ շնորհակալ եմ , և հույս ունեմ , որ խնդրին լուծում կտաք: Կարծում եմ նման ոստիկանները խաղում են թե մեր երկրի և թե մեր կառավարության հեղինակության հետ»:
Հույս ունեմ, որ ոստիկանությունը կզբաղվի խնդրով և համակարգային համատեքստում խնդրին լուծում կտա, որ այլևս նման բան չկրկնվի: