Բրյուս Լին ծնվել է 1940թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում:
Նա չինական ծագում ունեցող մարտարվեստների հանրահայտ վարպետ էր, դերասան, ռեժիսոր, փիլիսոփա և գրող:
Նա ողջ աշխարհում հայտնի դարձավ որպես մի մարդ, ով վերականգնեց չինական ավանդական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրությունը:
Բրյուս Լին իր կյանքը նվիրեց կարգապահությանը, կատարելության ու ճշմարտության փնտրտուքներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ուշագրավ մտքերի ընտրանին:
1. Գրողի ծոցը հանգամանքները: Ես հնարավորություններ եմ ստեղծում:
2. Նպատակին հասնելը պարտադիր չէ: Երբեմն այն պարզապես առաջ շարժվելու ուղղություն է:
3. Լավ մարտիկը նա չէ, ով լարված է, այլ նա է, ով պատրաստ է: Նա չի մտածում ու չի երազում, նա պատրաստ է ամեն ինչի, ինչ կարող է պատահել:
4. Իմաստունն ունակ է հիմար հարցից ավելի շատ բան քաղելու, քան հիմարը` իմաստուն պատասխանից:
5. Ինչի մասին մտածում ես, այն էլ դառնում ես:
6. Դատելու փոխարեն ես սովորում եմ հասկանալ: Ես չեմ կարող կուրորեն հետևել ամբոխին ու ընդունել նրանց մոտեցումը:
7. Եթե սիրում ես կյանքը, ժամանակ մի կորցրու: Ժամանակն այն է, ինչից կյանքն է բաղկացած:
8. Մարտում միշտ հաղթում է հանկարծակիությունը: Անգիրը միշտ պարտվում է:
9. Սխալներդ միշտ էլ կարող ես ներել, եթե միայն դրանք ընդունելու քաջություն ունենաս:
10. Եթե ես ձեզ ասեմ, որ ես գերազանց տղա եմ, դուք կմտածեք, որ ես գլուխ եմ գովում: Եթե ասեմ, որ ոչինչ չարժեմ, դուք կիմանաք, որ ես խաբում եմ:
11. Եթե չես ուզում վաղը սայթաքել, ճշմարտությունն այսօր ասա:
12. Շարժվիր ջրի պես: Անշարժացիր, ինչպես հայելին: Պատասխանիր արձագանքի նման:
13. «Այստեղ» և «հիմա»-ից բացի՝ ոչինչ գոյություն չունի:
14. Փափկությունը չի կարելի կոտրել:
15. Պարտությունը պարտություն չէ, եթե միայն ձեր գիտակցության մեջ չընդունեք:
16. Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս:
17. Երջանիկը նա չէ, ով ամեն լավ բան ունի, այլ նա է, ով լավագույնն է քաղում նրանից, ինչ ունի:
18. Բոլոր մեծագույն ուսուցիչներին հավաքեք մի սենյակում, և նրանք ամեն ինչում միմանց հետ համաձայն կլինեն: Միասին հավաքեք նրանց աշակերտներին, և նրանք ամեն հարցի շուրջ կվիճեն միմյանց հետ:
19. Անմահության բանալին ամենից առաջ հիշելու արժանի կյանք ապրելն է:
20․ Որքան քիչ են ջանքերը, այնքան արագ և ուժեղ կլինեք դուք: