Սերժ Թանկյան, տվածդ խոստումը չկատարելու «պատճառ» ունես: Հայաստանի ժողովրդի վզին փաթաթածդ սրտիդ ռեժիմը թուրք ներողների, թուրքի հետ քիրվայություն անողների, թուրքի առաջ ծնկելու և «խաղաղ» ապրելու, թուրքի ուզածը հայկական դպրոց մտցնողների մի ոհմակ է: Սրանք նույնիսկ չեն խորշում պատմությունը կեղծել ու կեղծ պատմական փաստաթղթերով քաղաքական տհաս պնդումներ անել: Ողջ կյանքդ Հայոց ցեղասպանության ճանաչման համար ես պայքարել, Հայոց ցեղասպանության ճանաչումից ես խոսել, հիմա սրտիդ ռեժիմն իրականացնում է թուրքի երազած «ռեֆորմը», արածդ գործը ջուրն է լցնում: Օգտվիր այս «առիթից» ու հայտարարիր, որ թուրք ներողների, թուրքի հետ քիրվայություն անողների, թուրքի ուզածը հայկական դպրոց մտցնողների ռեժիմի պարագլխին տվածդ խոստումը (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում) չես կատարելու, քանի դեռ սրանք իշխանության են: Շատ չէ, բայց գոնե մի քիչ ժամանակ կշահես, որ չդառնաս համահայկական ծաղրի առարկա, մարդիկ վրադ չծիծաղեն ու չասեն՝ խոսք ես տվել, ինչի՞ չես անում, հո դու ստախո՞ս չես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: