Բաղադրիչներ
- Ձու - 3 հատ
- Շաքարի փոշի - 75 գ
- Կարագ - 100 գ
- Շոկոլադ սև - 100 գ
- Կոնյակ - 1 ճ/գ
- Աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Սպիտակուցներին ավելացնում ենք 1 պտղունց աղ ու հարում ենք՝ վերածելով փրփրանման զանգվածի։
- Ավելացնում ենք շաքարի փոշին ու շարունակում ենք հարել։
- Հալեցնում ենք շոկոլադը ջրովի լի տարայի մեջ այնպես, որ շոկոլադով լի կաթսան չդիպչի ջրին։
- Փափկած կարագը հարում ենք դեղնուցների հետ՝ ստանալով կրեմային զանգված։
- Ստացված կրեմին ավելացնում ենք կոնյակն ու հալեցրած շոկոլադը։
- Շոկոլադի զանգվածին ավելացնում ենք սպիտակուցային զանգվածի 1/3 մասն ու զգուշորեն խառնում ենք։
- Ավելացնում ենք մնացած սպիտակուցային զանգվածն ու խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Ստացվում է շատ փափուկ ու թեթև կրեմային զանգված։
- Լցնում ենք մատուցվող բաժակների մեջ, զարդարում ենք ըստ ճաշակի ու 2 ժամ թողնում ենք սառցախցիկում։
Ստացվում է նուրբ ու համեղ դեսերտ, որը սառած վիճակում պաղպաղակ է հիշեցնում, իսկ հալված վիճակում՝ սուֆլե։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%d5%b7%d5%b8%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6%d5%aa%d5%a5/?fbclid=IwAR0T-GvwTHyRoWX79BWK2EMQsyYFvuAbq_v6cviBnHWsEi9nRTf8ndRGhr0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել