Բազմոցային ամուսին
Այդ ամուսինը կարծես սերտածաճ է բազմոցին: Նույնիսկ չես հավատում, որ նա երբևէ ուրիշ էր՝ ակտիվ, կրքոտ, հետարքրքրված: Իսկ հիմա պարզապես պառկում է, հիմար սերիալներ դիտում, ուտում է հեռուստացույցի դիմաց՝ մոռանալով վերցնել իր ափսեն կամ քնում է: Միշտ ասում է, որ հոգնած է, անուժ, ուզում է հանսգտանալ: Աշխատել չի սիրում, երեխաներով հետաքրքրված չէ, սեքսով վերջին անգամ անցած տարի էր զբաղվել:

Արու-ամուսին
Նրա դեպքում ամեն ինչ կարգին է սեքսի, կենսական տոնուսի հարցում: Նույնիսկ չափազանց կարգին է, ուստի եթե նրանից 100 մ հեռու հմայիչ էգ հայտնվի, անմիջապես կթաքցնի ամուսնական մատանին և կնետվի դեպի նա: Հետևում է իրեն, առողջ ապրելակերպ է վարում, սպորտով է զբաղվում: Տուն փող է բերում, ինչը կնոջը ստիպում է աչք փակել նրա զանցանքների վրա:

Մակաբույծ-ամուսին
Եթե բազմոցային ամուսինն աղքատիկ ձևով աշխատում է, մակաբույծը չի ուզում աշխատել: Պարզապես նստած է կնոջ վզին, որևէ վնասակար սովորություն ունի՝ խմում է, ծխսում, թմրամոլ է:

Էսթետ-ամուսին
Շատ զգայուն է կնոջ ատաքին փոփոխությունների նկատմամբ, մշտապես նրան ասում է այդ մասին: Այդպիսի տղամարդը կնոջն ընկալում է որպես սեքս-օբյեկտ, երբ նա մի քիչ կորցնում է գրավչությունը, տղամարդը կորցնում է նրա հանդեպ հետաքրքրությունը:

Հավատարիմ ամուսին
Հավատարմ է, ազնիվ, աշխատավարձը տուն է տանում, դաստիարակում է երեխաներին, տուն է կառուցում, կնոջն անմնացորդ սիրում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել