Գագիկ Բեգլարյան. 170 երթուղուց միայն 7-8-ը կթանկանան 12 տոկոսովPanarmenian.net-ը գրում է.

 Միջհանրապետական ու միջմարզային երթուղիները այսօր կարող են թանկանալ չնչին գումարով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տրանսպորտի ու կապի նախարարԳագիկ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է մոտ 170 երթուղի, որոնցից 7-8-ը կթանկացնեն իրենց ծառայությունները 12 տոկոսով:

«Մոտ 160 երթուղի այսօր չի թանկացնում իր ծառայություններն ի օգուտ ժողովրդի»,- հայտարարեց Բեգլարյանը:

Նախարարը նաև խնդրեց իրեն չդիմել քաղաքապետարանի լիազորության տակ գտնվող հարցերով, որ հետագայում մամուլում չհայտնվեն «պրովոկացիոն վերնագրերով նյութեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել