Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են Մալիբուում՝ իրենց ընկերոջը պատկանող 120 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը, գրում է Daily Mail-ը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, առանձնատունը պատկանում է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի մտերիմ ընկերուհուն՝ ծնունդով Բոսնիայից գործարար և բարերար 47-ամյա Դիանա Ջենկինսին։
Հայտնի է, որ վերջինս անշարժ գույքը, որը նախկինում պատկանել է մեդիամագնատ Բարի Դիլերին, Ջերկինսը ձեռք է բերել 2005 թվականին 21 միլիոն դոլարով։
Իրապատում շոուի աստղերն ամռան ամիսներին պարբերաբար լուսանկարն են հրապարակում առաձնատնից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել