Եգիպտացորենը և նրանից պատրաստված մթերքները կազմում են ողջ աշխարհի օգտագործած մթերքների մոտ 90 տոկոսը: Պարզվում է՝ եգիպտացորենը լուրջ վնաս է հասցնում առողջությանը:
Ասում են՝ եգիպտացորենը հարուստ է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով: Օմեգա-6-ը, որ նպաստում է օրգանիզմում հորմոնների ստեղծմանը, ավելի մեծ քանակություն է կազմում, քան օմեգա-3-ը, որը կարգավորում է հորմոնների քանակը: Այդ գործոնը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին:
1.Եգիպտացորենը ինքնատիպ հացահատիկ է, ընդ որում՝ անառողջ: Այն ունի շաքարի և օսլայի բարձր մակարդակ, որոնք չունեն գրեթե ոչ մի սննդային արժեք:
2. Եգիպտացորենը թուլացնում է դիմադրողականությունը: Այն չի պարունակում գլյուտեն: Երբ օրգանիզմը փորձում է արտադրել այդ նյութը, խառնում է եգիպտացորենի սպիտակուցը գլյուտենի հետ. դա հանգեցնում է դիմադրողականության ամբողջական խանգարման: Հետևաբար խանգարվում է նաև մարսողական համակարգը:
3. Դժվարամարս է, որովհետև պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, ցելյուլոզ և մի շարք սպիտակուցներ: Մեր օրգանիզմը չունի համապատասխան ֆերմենտներ, որոնք կարողանային լավ մարսել այդ մթերքը: Այդ պատճառով էլ այն առաջացնում է աղիների անանցանելիություն:
4. Նպաստում է որովայնի փքվածությանը: Եգիպտացորենը պարունակում է լեկտին կոչվող A դասի սպիտակուցներ, որոնք մարսելու համար չունենք համապատասխան ֆերմենտներ:
5. Պեստիցիդներ է կուտակում: Եգիպտացորենը թունավոր նյութեր է պարունակում, որոնք օրգանական ծագում չունեն: Դրանցից է մասնավորապես BT տոքսինը, որը կուտակվում է արյան մեջ և կարող է արդյունքում վնասել մի շարք օրգանների գործառույթները:
6. Գենետիկ մոդիֆիկացված մթերք է: Եգիպտացորենը առաջինը գենետիկ մոդիֆիկացված բույսերից է, որ մինչ այսօր սպառնում է մարդու առողջությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մթերքի օգտագործումը փորձարկվող առնետների օրգանների գոծառույթների խաթարում է առաջացրել: Այստեղից պետք է ճիշտ հետևություններ անել: