PanARMENIAN.Net-ը գրում է․
Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա տեղեկացրեց, որ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերը։ Իսկ 13 զորակոչիկ արդեն բուժվել է։
Զորակոչը մեկնարկել է մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնում հուլիս-օգոստոս ամիսներին։ Նրանք թեստավորվում են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով։
Ախտորոշումը կատարվում է իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով։ Պաշտպանության նախարարությանը թեստերը նվիրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Արյան անալիզի միջոցով, կախված հակամարմինների տեսակից, հնարավոր է լինում պարզել՝ մարդը կորոնավիրուսի ակտիվ, թե նախկին վարակակիր է։
Զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են նաև ՊՇՌ թեստերով: