Ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած անհեթեթության
Այն անձը կամ խմբավորումը, որը ոտնձգություն է անում իր պետության դեմ, համարվում է ահաբեկիչ, իսկ գործողությունը կորակվի որպես ահաբեկչական: Այս ահաբեկիչները գրավել են պետական նշանակության օբյեկտ, ահաբեկել են տեղի բնակչությանը, կատարել են սպանություններ: Հարակից տարածքի բնակարանները դատարկվել էին։ Բա եթե ժողովուրդը ձեր կողքին էր, ապա ինչո՞ւ րոպե առաջ չկանգնեցին ձեր կողքին, փոխարենը նրանք, ահը սրտներում, հեռանում էին, ու գիտեք՝ ինչո՞ւ չկանգնեցին ձեր կողքին, որովհետև ձեր գործելաոճը հարիր էր միայն ահաբեկիչներին: Դուք կատարել եք ահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում սպանվեցին 3 ոստիկան։ Ձեր գործողությունը որակել են ահաբեկչական ԱՄՆ-ի դեսպանն ու մի շարք միջազգային կառույցներ: Իսկ ձեր նման ստոր տականքները ոչ այնժամ ու ոչ էլ հիմա չեն զղջացել իրենց արած վայրագությունների համար: Ձեզնից ոչ ոք գոնե մեկ անգամ ներողություն չխնդրեց զոհված ոստիկանների ընտանիքներից ու երեխաներից:
Ինչքան էլ այսօր Ժիրայր Սեֆիլյանների նմաններն իրենց անձնական շահի համար, դիվիդենտներ հավաքելու համար հնչեցնեն Սերժ Սարգսյանի անունը և նրան մեղադրեն այդ ամենի մեջ, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Դուք եղել եք, կաք ու կլինեք այդ 3 ոստիկանների կյանքը խլելու միակ մեղավորները: Ժիրայր Սեֆիլյանի ու Նայիրի Հունանյանի մեջ որակական ոչ մի տարբերություն չկա, նրանք երկուսն էլ փորձել են զենքի ուժով յուրացնել իշխանությունը: Ոչ ոք անպատիժ չի մնալու, բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:
Նվիրյալները զոհվում են, բայց չեն մահանում: Փառք ու անմար հիշատակ մեր զոհված հերոս ոստիկաններին: