Տղամարդկանց մեծամասնությունը վստահ է, որ կին լինելը չափազանց հեշտ է: Սակայն իրականում դա այդպես չէ: Եթե մեկ օրով տղամարդը կին դառնար, հաստատ կհասկանար, թե ինչ է նշանակում կին լինելը: Կանայք շատ խնդիրներ ունեն, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չեն կարող ունենալ: 
Ահա թե որոնք են տարածված կանացի խնդիրները, որոնք տղամարդիկ չեն հասկանա:

Երկար մազեր

Տղամարդիկ կարճ մազեր ունեն և չեն էլ անհանգստանում, իսկ կանայք միշտ պետք է հոգ տանեն երկար մազերի մասին: Ոչ մի տղամարդ երբեք չի կարող հասկանալ, թե ինչպես է մազը ցավում: Իսկ մազը ցավում է այն ժամանակ, երբ օրվա մեծ մասը մազերը կապած են եղել: Իսկ մազերը լվանալը մեկ այլ ցավոտ պատմություն է: Այնպես որ, տղամարդիկ բողոքելու տեղ չունեն:

 

Բարձրակրունկներ

Երևի քչերը գիտեն, որ բարձրակրունկները սկզբում տղամարդկանց համար են եղել: Բայց, ինչպես միշտ է պատահում, կանայք տղամարդկանց իրերը սեփականաշնորհելու սովորություն ունեն, և այս դեպքն էլ բացառություն չէր: Այսօր կանանց մեծամասնությունն ողջ օրն անցկացնում է բարձրակրունկների վրա, որպեսզի գրավիչ լինեն: 


Այդ կարմիր օրերը

Եթե վերը նշած մի քանի կետ տղամարդիկ ինչ-որ չափով կարող են պատկերացնել, ապա այս դեպքում անհնար է, նույնիսկ մեծ ցանկության ժամանակ: Միայն պատկերացրեք, թե ինչ են զգում կանայք ամեն ամիս, երբ նրանց է այցելում կարմիր բանակը: Բայց այն միայնակ չի գալիս. իր հետ բերում է նաև ցավեր և ոչ այդքան հաճելի հոտեր: Այնպես որ կանանց հասկանալ է պետք:

 

Ամբողջ մարմնի էպիլյացիա

Տղամարդիկ ծուլանում են նույնիսկ իրենց մորուքը սափրելիս, ինչպե՞ս կարելի է խոսել ամբողջ մարմնի մասին: Շատ տղամարդիկ ասում են, որ նրանք կանանց չեն ստիպում սափրվել: Այո՛, դա այդպես է, սակայն նրանց դուր չի գա այն կինը, ում մարմինն ամբողջությամբ մազածածկույթով է պատված:

 

Մարմնի քաշի հետևում

Կինը եթե ցանկանում է տղամարդու համար դուրեկան լինել, ապա անդադար պետք է խնամի իրեն, այդ թվում՝ պետք է հետևի իր քաշին: Միայն պատկերացրեք, թե ինչ տանջանք է չուտել ամենահամեղ ուտեստները, զրկվել ամեն ինչից՝ հանուն բալանսավորված քաշի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել